Այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն ամենամսյա ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Սահմանված օրակարգի համաձայն՝ Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետը զեկուցել է նախորդ ամսվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին՝ համեմատականներ անցկացնելով նախորդ ամսվա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու համակարգի ավտոմատացման բաժնի համակարգողին 2018 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով նախատեսված հանձնարարականների կատարումնապահովելհնարավոր սեղմ ժամկետում: Արմեն Հարությունյանը վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին հանձնարարել է նաև ուշադիր և հետևողական լինել քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում տարվող աշխատանքների նկատմամբ:

Ծառայության ընդհանուր բաժնի պետը ներկայացրել է նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողնընդհանուր բաժնի պետին հանձնարարել է ներկայացնել հստակ վիճակագրություն Ծառայության թեժ գծի զանգերի քանակի ու բովանդակության վերաբերյալ՝ ըստ Ծառայության առանձին բաժիններին առնչվող հարցերի:Միաժամանակ հանձնարարվել է Ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին օպերատիվ ապահովել համապատասխան բաժնի և քաղաքացիների միջև հետադարձ կապը:

Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի վերաբերյալ ամփոփ վիճակագրությունը: Ծառայության ղեկավարը հանձնարարել է աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին և  տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու համակարգի ավտոմատացման բաժնի համակարգողին երկշաբաթյա ժամկետում զեկուցել Ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդների իրականացման կայքի և դրա սպասարկման ծրագրի ամբողջական նորացման ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետի տեղակալը հաշվետու զեկույց է ներկայացրել բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես հաշվետու ամսվա, այնպես էլ նախորդ տարվա կտրվածքով:

Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև կատարողական վարույթի կողմերի ծանուցման հարցին՝ նշելով, որ անհրաժեշտ է տարբեր միջոցներով իրազեկել քաղաքացիներին Ծառայությունում արդեն ներդրված էլեկտրոնային այլընտրանքային ծանուցման մեխանիզմների՝ ՍՄՍ ծանուցման և ԴԱՀԿբոտի մասին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել իրազեկման հնարավոր նոր մեխանիզմների վերաբերյալ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

[/fusion_text][/fusion_builder_column][/fusion_builder_row][/fusion_builder_container]