Մեկնարկել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, մինչ օրակարգին անցնելը, կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Ավագանու ՀՀԿ-ական մի խումբ անդամներ, սակայն, ոտքի չկանգնեցին:

«Ցավում եմ, որ որոշները չհարգեցին, զոհվածները ՀՀ քաղաքացիներ էին», — արձագանքեց Ալեն Սիմոնյանը: