«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնող երգիչ Սեւակ Խանաղյանը շուտով կներկայացնի «Քամի» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն արդեն ավարտվել են: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում ռեժիսորը հայտնեց, որ նկարահանումները տեւել են 2 օր:

«Առաջին օրը նկարահանել ենք փոքր տեսարան Գառնիում: Երկրորդ օրը՝ հիմնական տեսարանները, որոնք իրականացրել ենք տաղավարում: Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա՝ պետք է տեսահոլովակում ցույց տալ միայն Սեւակի հոգեվիճակը: Ոչ մի ավելորդություն պետք չէ, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը երգից չշեղվի: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ տեսահոլովակում լուսային էֆեկտներ և մոնտաժային հետաքրքիր լուծումներ ենք օգտագործել»,- ասաց Արթուրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: