Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում նոր հումորային լուսանկար է հրապարակել: Լուսանկարում հումորիստը իր ձեռքերում տաքսու նշան է բռնել և Աստծուց մեքենա է խնդրում:

Տեղադրված լուսանկարին կից դերասանը գրել է. «Աստված ջան, Օփել Վեկտրա եմ ուզում»:

Հումորային գրառումից անմասն չեն մնացել Մկոյի ոչ պակաս հումորով հետևորդները՝ նշելով իրենց ցանկությունները: