ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ պաշտոնում վերընտրվելու  կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմ բարեմաղթանքներ եմ հղում ՝ վերընտրվելու  կապակցությամբ:

Մենք մեծապես կարեւորում ենք Չինաստանի հետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների կառավարությունների ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսության եւ առեւտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաեւ՝ մշակութային եւ կրթական փոխանակումների ընդլայնմամբ:

Միեւնույն ժամանակ վստահ եմ, որ հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը դեռ զգալի չօգտագործված ներուժ ունի, եւ այն խորացնելու եւ զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, ջանքեր գործադրել՝ ի շահ եւ բարգավաճում մեր երկրների եւ ժողովուրդների»,-ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում: