«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել, որ սկսել է ավելի շատ խաղալ թիմի համար, ինչպես նաև չի համաձայնել այն պնդման հետ, որ սկսել է ավելի քիչ վազել դաշտում:

«Առաջ ստանում էի գնդակը և խաղը վերցնում ինձ վրա: Իսկ հիմա աշխատում եմ ավելի շատ խաղալ թիմի համար: Հարձակումների ժամանակ գնդակը շատ է հայտնվում ինձ մոտ, բաց ես չեմ փորձում ավարտել դրանք ինքնուրույն այնքան հաճախ, ինչպես առաջ:

 Ընդհանուր առմամբ, գործում եմ ոչ այդքան էգոիստաբար: Աշխատում եմ կառուցել խաղը տարբեր դիրքերից: Շարունակում եմ վազել այնպես, ինչպես և առաջ, բայց դա այլ կերպ եմ անում»,- ասել է Մեսսին America TV-ին տված հարցազրույցում, ում խոսքերն է մեջբերում Marca-ն: