Քիչ առաջ ՌԴ Օմսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 5 հոգի վիրավորվել է։ Պայթյունի արդյունքում բարձրահարկ շենքում նաեւ հրդեհ է բռնկվել։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը մեքենայի համար նախատեսված գազի բալոնը շենք է մտցրել։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։