Հնդկաստանում՝ Բիհար արևելյան նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից։ Պատահարի արդյունքում 14 հոգի մահացել է, կա 40 վիրավոր։

Նշվում է, որ ավտոբուսը, որը Աուրայի բնակավայրից ուղևորվելիս է եղել Սիթամարհի քաղաք, բախվել է ցամաքած ջրանցքի վրայով անցնող կամրջի արգելապատնեշին, ապա ցած ընկել և գլխիվայր շրջվել:

Վթարի պատճառները չեն նշվում: