Լոս Անջելեսում երկու հայ է սպանվել։ Այս մասին հաղորդել է Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքը, փոխանցում է Los Angeles daily News-ը։

Ըստ հաղորդման՝ երկու տղամարդիկ՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը և 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը ստացել են հրազենային վիրավորում։ Նրանցից Մեսրոպյանը տեղում մահացել է, իսկ Փափազյանին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Շարժառիթը անհայտ է մնում: