Մարտի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ՝ 1966թ. ծնված Ա.Ս-ն դիմել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ մարտի 13-ին ժամը 03:00-ի սահմաններում իր անասնապահ՝ նույն գյուղի բնակիչ՝ 1990թ. ծնված Ներսես Ավագյանը իրեն պատկանող անասնաֆերմայից դուրս է եկել անասուններին փնտրելու և այլևս չի վերադարձել: