Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսելով Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ասենալի» հետ հանդիպման մասին կարևորել է Հենրիխ Մխիթարյանի դերը դիմակայությունում:

«Մխիթարյանը վտանգավոր ֆուտբոլիտ է, որը շարունակ լարվածության մեջ է պահում թե մրցակցի պաշտպանների և թե մարզչին: Նա շարունակում է կատարելագործվել Անգլիա տեղափոխվելուց հետո էլ: Հայ ֆուտբոլիստը ոչ միայն տեխնիկապես է տաղանդավոր, նա նաև արագ խաղացող է»,- նշել է «Միլան»-ի գլխավոր մարզիչը: