Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է բուհի դասախոս Գագիկ Համբարյանին: Վերջինիս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռեկտորի որոշումը, գրելով նաեւ հետեւյալը.

Բեսպրեդելության գագաթնակետը…
Գրադարանի ոչնչացված գրքերի համար ռեկտորի փոխարեն պատասխան են տալու Գ.Համբարյանը և Հ.Խորիկյանը…

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է Գագիկ Համբարյանն ու Հովհաննե Խորիկյանը բարձրաձայնում էին համալսարանում տիրող իրավիճակն ու նրանց բնորոշմամբ ռեկտոր Սահակ Մինասյանի կատարած ապօրինությունները: