Թուրքական ոստիկանությունը հակաահաբեկչական հատուկ գործողության շրջանակում ձերբակալել է երեք զինյալի: Ըստ ոստիկանության հայտարարության՝ այս անձինք, ովքեր «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորման անդամներից են, մահափորձ են նախապատրաստելիս եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի դեմ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հընետաքննության շրջանակում զինյալների վարձած տանն իրականացված խուզարկության արդյունքում պարզ է դարձել, որ վերջիններս ծրագրել էին մահափորձ իրականացնել Էրդողանի ու նրա հարազատների դեմ: