Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրում այսօր «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի համար «Շտապօգնության» ծառայություն հրավիրվեց։ Նշենք, որ  մինչ այդ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ցանկանում էր միջնորդություն  ներկայացնել, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը պնդեց, որ փաստաբանը Կարո Եղնուկյանի  ներկայությամբ միջնորդությունը ներկայացնի։

 Հայտարարված ընդմիջումից հետո ոստիկանության աշխատակիցը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի առողջական վիճակը վատացել է, զարկերակային ճնշումը բարձրացել է, եւ նա չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց «Շտապօգնություն» հրավիրել եւ նորից 20 րոպե ընդմիջում հայտարարեց։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Irakanum.am