SOS, Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան

Երևանի կոնսերվատորիայի դիմացի այգում՝ նկարում երևացող Սայաթ Նովայի արձանի ետևում շրջափակված այս տարածքում ի՞նչ է կատարվում։ Բավական է՝ կրպակախեղդ անեք մայրաքաղաքը, բավական է կանաչ տարածքներն ու գազոնները թիզ-թիզ տաք կառուցապատման ու կանաչ տարածքները, գազոնները կրպակներով կամ բացօթյա սրճարաններով փաթաթեք:

Շնչելու թթվածին չկա քաղաքում, քաղաքի կանաչն ավելացնելու փոխարեն բետոնն եք ավելացնում, ու քանի՞ կոպեկ արժի այն հսկայական ծախսը, որով ուզում եք նշել 2800-ամյակը: Պատասխանեք, խնդրում եմ, ի՞նչ է կատարվում այս շրջափակված տարածքում։

Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջից