Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նախագիծը:

Նշենք, որ օրենքն ընդունվելու պարագայում հնարավոր կլինի թույլ տալ օտարերկյա դպրոցներում սովորող արական սեռի աշակերտներին տարկետում տալ: Խոսքը վերաբերվում է հանրակրթական ուսումնական հասատություններում սովորողներին, որոնք չեն ավարտել դպրոցը, բայց ընդգրկվում են զորակոչային տարիք: Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին նախագծին:

Նիստից հետո Միհրան Պողոսյանը պատասխանելով լրագրողների, թե արդյո՞ք այս նախագիծը հանուն իր երեխաների է մշակվել, Պողոսյանն ասաց. «Հանուն մեր բոլորի երեխաների»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նաեւ հանուն արդեն Լոնդոնում սովորող իր տղայի՞, Միհրան Պողոսյանը չպատասխանեց:

Irakanum.am