Գլենդելի քաղաքաղին խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել  Գլենդելի պողոտաներից մեկը «Արցախի փողոց» անվանակոչելուն՝ ի պատիվ Արցախի հանրապետության։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի (ANCA) ֆեյսբուքյան էջից։

Հանձնախմբի փոխանցմամբ՝ Արցախի փողոց կանվանակոչվի  Վիլսոնի եւ Հարվարդ փողոցների միջեւ ընկած Մերիլենդի պողոտան։