Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ապրիլի 21-ին Բեռլինում։

BoxingScene-ի համաձայն՝ 38-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը պետք է լինի դանիացի Պատրիկ Նիլսենը (29-2, 14 նոկաուտ)։