Սինգապուրը գլխավորում է «խելացի քաղաքների» համաշխարհային վարկանշային ցուցակը: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել  հանրային կյանքի հիմնական ոլորտներում վիրտուալ տեխնոլոգիաների զարգացումը և ներդրումը։ Այս մասին են վկայում Juniper Research խորհրդատվական ընկերության կատարած հետազոտությունը։

Համաշխարհային վարկանիշային ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնը, այնուհետեւ նրան հետեւում են ամերիկյան մետրոպոլիտները ` Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն: Եվրոպական քաղաքներից ցուցակում ներառվել են Բեռլինը (յոթերորդ տեղ) եւ Բարսելոնան (իններորդ տեղ):