Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գազի արտահոսքից պայթյուն է որոտացել, գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Տուժել են չորս հոգի, այդ թվում երեխա։ Վիրավորները հոսպիտալացվել են։

«Պայթյունի հետեւանքով սկսված հրդեհը հանգցված է»,- գրում են ԶԼՄ-ները։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։