Թուրքիայի հյուսիսում գտնվող Չորում  նահանգում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 9 մարդ է մահացել, ևս 18-ը՝ տուժել, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Sabah-ին:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 6:00-ի սահմանում: 26 ուղևոր տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել Ստամբուլիսց: Այն բախվել է կայանված կիսաքարշակի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին դեպքի վայրում աշխատում են արտակար ծառայությունների աշխատակիցները: