Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը ուղեկցվում է սկանդալով: Բանն այն է, որ մասնակիցներից շատերը սոցիալական կայքերում դժգոհել են պայմաններին, հատկապես զուգարանների վիճակից:

«Մի քանի գնացի զուգարան, սակայն այն զբաղված էր: Նման խնդրի առաջ է կանգնել նաև Լևոնը: Մենք պահաջնում են, որ մրցաշարի կազմակերպիչները մեզ հատկացնեն երկրորդ զուգարանը»,- reddit.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը: Վերջինիս գժգոհությանը միացել է նաև Լևոն Արոնյանը:

Մամուլում զետեղված հրապարակումների համաձայն զուգարանի առեղծվածային փակ լինելը որոշ գրոսմայստերների մոտ մտահոգություն է առաջացրել: Նրանք կասկածներ ունեն, որ զուգարանում որոշ մասնակիցներ հուշումներ են ստանում:

Սոցիալական ցանցերում նույնիսկ հրապարակումներ եղան, որ զուգարաններում ջուր չկա և այլն: