Թուրքական զորքերը և սիրիական ազատ բանակի խմբավորումները վերահսկողություն են սահմանել Աֆրին քաղաքի հյուսիս-արևելքում քրդերի զինվորական վերապատրաստման բազայի վրա: Այսպիսով նրանք շրջափակման մեջ են դրել Աֆրինն ամբողջությամբ:

Թերթի տվյալներով`թուրքական բանակը Բաբիլիթում օկուպացրել է ռազմական օդանավակայան: Այս երկու օբյեկտները ծառայում էին որպես քրդական մարտիկների ուսուցման կենտրոն: