Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում նախկին բանտարկյալը բենզին է լցրել մի կնոջ վրա և սպառնացել այրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները, և տղամարդը, հակառակվելով ոստիկաններին, փորձել է այրել նաև ինքն իրեն:

Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել տղամարդուն, ինչից հետո պարզվել է, որ տղամարդը նախկին բանտարկյալ և ներկայումս խաբեբայության հատկանիշներով որոնվող Կոչերի Մահերամովն է: