ՅՈւՆԻՍԵՖ-ի փոխանցմամբ՝ միայն այս տարվա առաջին 2 ամիսներին շուրջ 1000 երեխա է զոհվել Սիրիայում:

Գերատեսչության տվյալներով՝ անցյալ տարվա ընթացքում հակամարտությունների պատճառով երկրում 910 երեխա է մահացել, իսկ 361-ը՝ վնասվածքներ են ստացել:

Գերմանիայում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության տնօրեն Կրիստիան Շնայդերի խոսքով՝ դա «անողոք բռնություն է երեխաների նկատմամբ», քանի որ պատերազմի վերջը տեսանելի չէ: