Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:  РЕН ТВ-ն փոխանցում է, որ որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղեւորի պատճառով: Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: