Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել Է նոր գլոբալ համաճարակի մեծ հավանականության մասին: Այդ մասին հայտնել Է Science Alert-ը:

Ներկայում գիտնականները հետազոտում են առավել տարածված ախտածինները, որոնք կարող են հիվանդությունների բռնկման հանգեցնել: Նրանց տվյալներով՝ դրանք կարող են լինել ինչպես մարդկությանը հայտնի հիվանդություններ, օրինակ, վիրուսային հեմոռագիկ տենդերը (Էբոլա, Լասսա եւ այլն), այնպես Էլ առայժմ չնույնականացված վարակները:

Այսպես կոչված «Իքս հիվադնության» ի հայտ գալու աղբյուրները բավական շատ են. դրանք թե՛ մշտապես մուտացիայի ենթարկվող վարակներն են, ինչպես Զիկա վրուսը, թե՛ զոոնոզային վարակները, որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից: Սպառնալիք են ներկայացնում նաեւ արհեսատականորեն ստեղծված վիրուսները՝ կենսաբանական զենքը, որոնք կարող են գողանալ լաբորատորիաներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: