Մարտի 11-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանադյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մանանդյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին:

Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ:

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն: