ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 10-ին, ժամը 22:16-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ասլանյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 22:37-ին, մարվել՝ 22:47-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 3 քմ):