Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մարտի 11-ին նշված հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքներով: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, նույն օրը Վարդաշենի 9-րդ փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:

Պարզվել է, մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, որի հետևանքով էլ վերջինս մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: