Իրանի արեւմուտքում թուրքական ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ISNA գործակալությանը եւ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը մասնավոր է: Գործակալության տվյալներով՝ օդանավը Արաբական Միացյալ Ամիրությունների Շարժա քաղաքից թռչում էր դեպի Ստամբուլ: Ավիավթարը տեղի ունեցել Չեհարմեհալ եւ Բահթիարիա նահանգում: Գետնին ընկնելուց հետո օդանավը բռնկվել է: Դեպքի վայր փրկարարների բիրգադներ են մեկնել: