»»Grand Chess Tour․ Արոնյանն առաջատարների շարքում է

Grand Chess Tour․ Արոնյանն առաջատարների շարքում է

Փարիզում մեկնարկեց Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Արագ շախմատի 3 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ Վիշվանաթան Անանդի և Ուեսլի Սոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը։

Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
2018-06-20T21:36:44+00:00 Հունիսի 20 21:50|Սպորտ|0 Comments