»»Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել «Կոտրված լապտերների փողոցը» սերիալի դերասան Յուրի Արոյանին

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել «Կոտրված լապտերների փողոցը» սերիալի դերասան Յուրի Արոյանին

Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում մահացած են հայտնաբերել «Կոտրված լապտերների փողոցը» սերիալում դերակատարմամբ հայտնի դերասան Յուրի Արոյանին:

Այս մասին տեղեկացնում Корреспондент-ը՝ նշելով, որ դերասանը կյանքից հետացել է 67 տարեկանում: Ներկա պահին պարզվում են նրա մահվան հանգամանքները: Հարևանների խոսքով՝ Արոյանը չարաշահում էր ալկոլոհի օգտագործումը:

Յուրի Արոյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 17-ին Վրաստանի Տղիբուլ քաղաքում: Ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը և Յարոսլավլի Վոլկովի անվան թատերական ուսումնարանը:

Ռուսական կինոյի և թատրոնի դերասանը խաղացել է «Բանդիտական Պետերբուրգ», «Ազգային անվտանգության գործակալը», «Կոտրված լապտերների փողոցը», «Բարոն անունով» և այլ սերիալներում:

2018-06-20T22:54:46+00:00 Հունիսի 20 22:54|Մշակույթ|0 Comments