»»»Պետնախարար Մարտիրոսյանը ծանոթացել է Ստեփանակերտում բնական աղետներից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին

Պետնախարար Մարտիրոսյանը ծանոթացել է Ստեփանակերտում բնական աղետներից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 20-ին ծանոթացել է մայրաքաղաքում օրերս կարկուտից և ուժեղ քամիների հետևանքով վնասված բազմաբնակարան մի շարք շենքերի տանիքների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին:

Աշխատանքային շրջայցի ժամանակ պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Բնական աղետների հետեւանքների վերացման նպատակով հանրապետության նախագահի կողմից ստեղծված օպերատիվ շտաբի համակարգող պետնախարար Մարտիրոսյանը տեղերում հետաքրքրվել է շինաշխատանքներով: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին՝ հանձնարարելով պատասխանատուներին արդյունավետորեն կիրառել վերահսկողական մեխանիզմները:

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կարկուտից, սելավներից և ուժգին քամիներից տուժած քաղաքացիներին կառավարությունը մենակ չի թողնելու, և արդեն քննարկվում է նաև բնական աղետներից վնաս կրած հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու որոշակի ձևաչափի ու ծավալների հարցը:

2018-06-20T20:23:55+00:00 Հունիսի 20 20:46|Լեռնային Ղարաբաղ|0 Comments