»»»Մոսկվան կշարունակի կառուցողական ներդրում ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման գործում. Զախարովա

Մոսկվան կշարունակի կառուցողական ներդրում ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման գործում. Զախարովա

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործնթացում իր՝ միջնորդի դերին:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն հնարավոր բան՝ այս հակամարտության լուծման համար: «Ռուսաստանը կշարունակի կառուցողական եւ արդյունավետ ներդրում ունենալ այս խնդրի լուծման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Մեզ համար դա շատ կարեւոր է»,- նշել է նա: