»»»Մակրոնը կշտամբել է դեռահասին, որն իրեն «Մանու» է անվանել

Մակրոնը կշտամբել է դեռահասին, որն իրեն «Մանու» է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կշտամբել է դեռահասին, ով իրեն դիմել է «Մանու» մականունով, որն առաջացել է Մակրոնից։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Միջադեպը տեղի է ունեցել նախկին նախագահ Շառլ դե Գոլի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ ժողովրդական դիմադրության կոչին նվիրված միջոցառման ժամանակ։

Երբ Մակրոնը մարդկանց ձեռքն է սեղմել, տղան մի քանի տող է երգել «Ինտերնացիոնալից» և հարցրել է նախագահին «Գործերդ ինչպե՞ս են, Մանու», ինչին նախագահը հակադարձել է. «Ոչ, դու չես կարող քեզ այդպես պահել։ Ոչ, ոչ, ոչ»։

«Կոչիր ինձ «Պարոն նախագահ», կամ «Սըր», լա՞վ»,– շարունակել է Մակրոնը, ինչին տղան պատասխանել է. «Այո, սըր»։

Քննադատները քննադատել են նախագահին այն բանի համար, որ երբեմն նա կոպիտ բառապաշար է օգտագործում և աղքատների նկատմամբ կարեկցանք չի տածում։

2018-06-20T00:12:23+00:00 Հունիսի 20 0:12|Աշխարհ, Արևմուտք|0 Comments