»»»«Դուխով» միջոցառում նվիրված թավշյա հեղափոխությանը

«Դուխով» միջոցառում նվիրված թավշյա հեղափոխությանը

«Դուխով» եւ տոնական միջոցառում՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Նախաձեռնությունը Երեւանում գործող Elits ակումբինն է: Ակումբի տնօրենը Irakanum.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, Հայաստանում համաժողովրդական շարժումն ու թավյա հեղափոխությունը անմասն չէր թողել եւ ոչ ոքու: Հանրապետության հրապարակում օրեր շարունակ ՀՀ քաղաքացին, պայքարեց, տխրեց, զայրացավ, բայց արդյունքը՝ հօգուտ ժողովրդինն էր: Ակումբում էլ որոշել են հունիսի 22-ին կազմակերպել միջոցառում, որը կրելու է դուխով խորագիրը:

Elits ակումբի տնօրեն Էդուարդ Ռաֆայելյանը նշեց, որ այդ օրը հրավիրված են հայտնի ու սիրված երգիչ- երգչուհիներ, դերասաններ: Հյուրերի շարքում կլինեն նաեւ անձինք, ովքեր միացել էին համաժողովրդական շարժմանը: Կազմակերպիչները խոստանում են դուխով միջոցառումը լինելու է հիշարժան: Փակագծերը շատ բացել չեն ցանկանում, բայց վստահեցնում են երեկոն կլինի անմոռաց: Ակումբն այդ օրը Հանրապետության հրապարակի ուրախ, պայքարած եւ «դուխով» քաղաքացիների հավաքատեղին է լինելու:

Նշենք, որ ակումբը գործում է Սայաթ- Նովա 4/1 հասեցում:

2018-06-20T21:55:48+00:00 Հունիսի 20 21:55|Շոուբիզնես|0 Comments