»»»Օլիգարխների զինաթափումն ու ԱԱԾ տնօրենի մտավախությունը

Օլիգարխների զինաթափումն ու ԱԱԾ տնօրենի մտավախությունը

«Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ որոշ խմբերի կողմից նախաձեռնվող գործողությունների մասին:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված իշխանության գործողությունները որեւէ կերպ չեն տեղավորվում նախկին իշխանականների տեսլականում: Հասարակությունը ամեն օր ականատես է լինում սենսացիոն բացահայտումների, որոնք շատ հաճախ մարդկային տրամաբանության մեջ անգամ չեն տեղավորվում: Խոսքն օրինակ տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանի արածն էր: ԱԱԾ- Մանվել Գրիգորյանի տանը մի ամբողջ զինանոց էր գտել: Չենք խոսում զինվորի սնունդի մասին, որը Գրիգորյանը գողացել եւ անբարել էր սեփական պահեստներում: Թե ինչո՞ւ էր այդքան զենք պետք Գրիգորյանին, չի պարզաբանվել: Ինքը Գրիգորյանը հայտարարել է, որ նախաքննության ընթացքում կմաքրի իր անունը: Չի բացառվում, որ ազգի «հերոսը» հայտարարի, որ այդ զենքը ամբարել էր արտաքին թշնամու  հնարավոր գործողությունները կանխելու համար: Հնարավոր այս սցենարը եւս դժվար թե օգնի «տուշոնկա» գողացող Գրիգորյան Մանվելին:

Ահռելի քանակի զենք ԱԱԾ-ն առգրավվել էր նաեւ քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մոտ: Անշուշտ ԱԱԾ-ն Էջմիածնում կանխեց արյունալի իրադարձություններ:

Այսօր էլ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ավտոմեքենաներում ինքնաձիգ եւ ատրճանակ է հայտնաբերել:

Ուժային երկու կառույցներն այս օրերին իրենց առջեւ դրված խնդիրը փայլուն իրականացնում են: Օլիգարխների զինաթափումը շարունակվելու է: Սա ենթադրում է, արդյո՞ք, որ կնվազեն նաեւ  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտահոգությունները դժվար է ասել: Հայաստանում իշխանափոխությունը անարյուն եղավ: Հետագա զարգացումները կարող են այլ ընթացք ունենալ:

Օլիգարխները մինչեւ ատամները զինված են:

Irakanum.am