»»Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց լրատվամիջոցների մասին իր գրառումը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց լրատվամիջոցների մասին իր գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ֆեյսբուքում նախօրեին կատարած իր գրառմանը։ Նա նշեց, որ մանրամասնելու կարիք չկա։

«Կարծում եմ,  ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա։ Բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք։ Ես ուզում եմ, որ լրագրողները եւ լրատվամիջոցները ուշադիր լինեն իրենց գործողություններին։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի ։ Չեմ ուզում կոնկրետ հասցեավորել , որովհետեւ կստացվի որ ինչ–որ մեկին ուզում եմ թիրախավորել։ Ընդամենն ահազանգ եմ հնչեցնում, խնդրանք, կոչ»,– ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետեւյալ գրառումն էր արել Facebook-ում.

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել:

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։

2018-06-19T16:52:46+00:00 Հունիսի 19 16:52|Քաղաքականություն|0 Comments