»»»Արարատ Միրզոյանը և Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը քննարկել են վիզաների ազատականացման հարցը

Արարատ Միրզոյանը և Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը քննարկել են վիզաների ազատականացման հարցը

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Նա մասնավորապես հայտնում է. «Հանդիպեցի ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ։ Եվ ես, և պրն դեսպանը ընդգծեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկեցինք ներդրումներին, վիզաների ազատականացմանը, մեր երկրին ցուցաբերվող աջակցության ոլորտներին և ծավալներին վերաբերող մի շարք հարցեր։

Առանձնահատուկ կարևորում եմ գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի՝ շահավետ պայմաններով Հայաստան ներմուծման և լիզինգով կամ այլ շահավետ եղանակով մեր գյուղատնտեսության մեջ ներդրման հեռանկարը, որի կենսագործմանն ինտենսիվորեն հետամուտ եմ լինելու»:

2018-06-15T21:56:33+00:00 Հունիսի 15 21:56|Արտաքին քաղաքականություն|0 Comments