»»Ստուգումներ՝ ԿԳՆ-ում. Թիրախում Արմեն Աշոտյանն է. «Ժամանակ»

Ստուգումներ՝ ԿԳՆ-ում. Թիրախում Արմեն Աշոտյանն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: Մասնավորապես թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում կատարված աշխատանքները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս հանգամանքը սարսափի մեջ է գցել Աշոտյանի թիմին, նրանք զանգահարում են իրար և մտահոգված փորձում հիշել, թե ով ինչ կասկածահարույց գործարք է կատարել:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարտական է տրամադրված և համոզված է, որ չարաշահումներ հայտնաբերվելու են, իսկ ստուգումները անհետևանք չեն մնալու»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

2018-06-14T09:37:15+00:00 Հունիսի 14 9:09|Մամուլ|0 Comments