»»Չհայտարարված այցեր՝ «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ

Չհայտարարված այցեր՝ «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 14-ին չհայտարարված այցեր են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:

Ստուգվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը:

Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ արձանագրված խնդիրների լուծման նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

2018-06-14T18:29:11+00:00 Հունիսի 14 18:29|Իրավական|0 Comments