»»նոր փոխոստիկանապետ է նշանակվել

նոր փոխոստիկանապետ է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Վարդան Մովսիսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

2018-06-14T12:03:21+00:00 Հունիսի 14 12:03|Հասարակություն|0 Comments