»»Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մանրամասներ հաղորդեց ՌԴ այցից. ծանոթացել է Իլհամ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մանրամասներ հաղորդեց ՌԴ այցից. ծանոթացել է Իլհամ Ալիևի հետ

Քիչ առաջ ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ՌԴ այցից: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերություններում այսօր շատ լավ տրամադրություններ են հաստատաված և փոխվսահության մակարդակ կա:

Այնուհետև տեղեկացրեց՝ Ֆուտբոլային խաղից հետո ՌԴ-ի նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ձևաչափով և այնտեղ ներկա էր նաև Իլհամ Ալիևը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Վլադիմիր Պուտինն իրեն և Իլհամ Ալիևին ծանոթացրել է:

2018-06-14T22:47:17+00:00 Հունիսի 14 22:45|Քաղաքականություն|0 Comments