»»Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջին խաղին

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջին խաղին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որում հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները:

Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

ՀՀ կառավարություն

 

2018-06-14T20:26:57+00:00 Հունիսի 14 20:26|Սպորտ|0 Comments