»»Միացյալ Թագավորության գեներալ Ալան Ռիչմոնդը՝ ՀՀ ՊՆ-ում

Միացյալ Թագավորության գեներալ Ալան Ռիչմոնդը՝ ՀՀ ՊՆ-ում

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն հունիսի 14-ին ընդունել է Միացյալ Թագավորության ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին, որին ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեյվ Էթելին: ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցության հիմնական գործընկերը, որի անձնակազմի հետ ամենամյա համագործակցության պլանի համաձայն անցկացվում են մի շարք միջոցառումներ ՀՀ-ում և Միացյալ Թագավարությունում` դասընթացներ, մարտավարական վարժանքներ, փորձի փոխանակում և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում այս տարվա ընթացքում պլանավորված միջոցառումների հետ կապված հարցեր:

Այս օրերին Հայաստանում է գտնվում է ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադի նվագախումբը, որը հունիսի 15-ին Երևանում  ՀՀ ԶՈՒ զինվորական նվագախմբի հետ համատեղ բացօթյա համերգ կտա:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

2018-06-14T19:51:07+00:00 Հունիսի 14 19:50|Uncategorized|0 Comments