»»«ՀՀԿ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով». Էդուարդ Շարմազանով

«ՀՀԿ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով». Էդուարդ Շարմազանով

«ՀՀԿ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց՝ մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք է:

Շարմազանովը հավելեց. «Եվ մենք հույս ունենք, որ համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել այդ երեք սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար»:

2018-06-14T22:24:44+00:00 Հունիսի 14 22:24|Քաղաքականություն|0 Comments