»»»Խնդրում եմ ՀՀԿ-ի պատգամավորներին չանհանգստանալ. այն, ինչ ասել եմ նախկինում, ուժի մեջ է. Նիկոլ Փաշինյան

Խնդրում եմ ՀՀԿ-ի պատգամավորներին չանհանգստանալ. այն, ինչ ասել եմ նախկինում, ուժի մեջ է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀԿ-ական պատգամավորներին հորդորեց հանգիստ լինել. այն, ինչ ասել է, ուժի մեջ է:

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ական պատգամավորները չորեքշաբթի կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին, թե նա էր նախկին  վարչապետերին մեղադրում այդ հարցապուտասխանին չմասնակցելու մեջ, հիմա նույն կերպ ինքն է վարվում. «Նոր սահմանադրության մեջ, որը ՀՀԿ-ի ներկայացրածն է, վարչապետի հանգամանքը հատուկ չի ընդգծվում, ինչը դե յուրե հնարավորություն է տալիս, որ վարչապետը երբեմն բացակայի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից: Խնդրում եմ ՀՀԿ-ի պատգամավորներին չանհանգստանալ. այն, ինչ ասել եմ նախկինում, ուժի մեջ է»:

2018-06-14T23:13:51+00:00 Հունիսի 14 23:13|Ներքին քաղաքականություն|0 Comments