»»»Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Բրյուսել

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Բրյուսել

Հունիսի 20-ից 21-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ՖեդերիկաՄոգերինին:

Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

ՀՀ ԱԳՆ

2018-06-14T20:21:34+00:00 Հունիսի 14 20:21|Արտաքին քաղաքականություն|0 Comments