»»«Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողություններն առնվազն ձևի առումով ոչ համաչափ են. Էդուարդ Շարմազանով

«Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողություններն առնվազն ձևի առումով ոչ համաչափ են. Էդուարդ Շարմազանով

«Ստոգումները մեզ ասած են. ԱԱԾ-ի գործողությունները, Երևան հիմնադրամում առկա գործողությունները առնվազն ձևի առումով ոչ համաչափ են»,-ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովը:

Նա մտահոգություն հայտնեց այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ:

«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ», — ասաց նա:

Է. Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է:

«Մենք ուշի-ուշով հետևելու ենք այս գործընթացին ու նաև կոչ ենք անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում ու հարգվի անմեղության կանխավարկածը», — ասաց նա:

Անդրադառնալով Մանե Թանդիլյանի հրաժարականին՝ պարոն Շարմազանովն ասաց՝ պետք է արձանագրել ու հարգանքով վերաբերվել:

2018-06-14T22:59:55+00:00 Հունիսի 14 21:48|Քաղաքականություն|0 Comments